Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Հոգեբանություն

Ինչպե՞ս կարողանալ մարդկանց հետ ճիշտ լեզու գտնել, ավելի շփվող ու բաց լինել մարդկանց հետ

Պատասխան

Ողջույն, սիրելի դեռահաս, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր:

Իհարկե, շփվելու հմտությունները և հաղորդակցվելու ոճը  հնարավոր է զարգացնել և կատարելագործել, ուղղակի պետք է որոշակի ջանքեր գործադրել: Սովորիր, թե ինչպես վարվել տարբեր իրավիճակներում`զննելով քո շրջապատը, նկատելով, թե ինչպես են մարդիկ գործում տարբեր իրավիճակներում և ինչին է դա բերում, ուսումնասիրիր և վերլուծիր մարդկանց վարքագիծը և դրա հետևանքները:

Փորձիր ավելի շատ լսել զրուցակցին` ցույց տալով քո հետաքրքրվածությունը, չընդհատել ուրիշի խոսքը, խոսել մեղմ ձայնով, առանց ձայնը բարձրացնելու, ժպտալով: Մի շտապիր արտահայտել քո կարծիքը և անհամաձայնությունը:

Կարող ես վարժվել տանը, հայելու առջև, փորձիր քո մտերիմների և մոտիկ ընկերների հետ: Անպայման հարցրու նրանց տպավորությունը քո հետ զրույցից հետո: Այդպես աստիճանաբար կսովորես մարդկանց հետ շփվելու ճիշտ եղանակներ և ավելի անկաշկանդ կզգաս:

Կարող ես կարդալ մեր կայքի հոդվածները` Հաղորդակցություն բաժնում, որտեղ կգտնես որոշ օգտակար խորհուրդներ:

Հաջողություն ենք ցանկանում: