Առողջություն
Զվազատում
Բարև ձեզ ես 14 տարեկան եմ, երբեմն իմ ներքնազգեստի վրա անգույն լորձանման նյոթեմ տեսնոմ ,կասեք դա վտանգավոր է թե ոչ ,նախապես շնորհակալություն։
Պատասխան
Ողջույն, Լիդա, Շնորհակալություն, որ կիսվեցիր:
Նման արտադրությունը նորմալ երևույթ է, որը կոչվում է բնական կամ ֆիզիոլոգիական սպիտահոսություն և խոսում է քո հասունացման մասին: Դա աղջիկների և կանանց մոտ բնական ինքնամաքրման գործընթաց է, որը թույլ է տալիս խոնավ և մաքուր պահել լորձաթաղանթները: Ուղղակի պետք է պահպանել հիգիենան և հետևել արտադրության հնարավոր փոփոխությանը (տեսք, գույն, հոտ, քանակ), ինչը կարող է խոսել որևէ խնդրի մասին:
Մանրամասների մասին կարող ես ծանոթանալ մեր կայքի համապատասխան հոդվածներից և "Օգտակար ռեսուրսներ" բաժնի նյութերից: