Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Ինքնավստահություն

Բարև Ձեզ, ես Լիլիթն եմ, խնդրում եմ օգնեք ես 15 տարեկան եմ շփվող չեմ ամաչկոտ եմ անվստահեմ ինձ վրա և դա ինձ շատ է խանգարում օրինակ սովորում եմ դասերս սակայն չեմ կարողանում պատմել կամ կուրսընկերներիս հետ չեմ կարողանում նորմալ շփվել ու շատ շուտ եմ նեղանում

Պատասխան

Ողջույն, Լիլիթ,

Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Դա նորմալ է, շատ ավելի հաճախ մեր կյանքում հանդիպում են ոչ ինքնավստահ մարդիկ, իսկ մի մասը թաքցնում է սեփական անվստահությունը և ձևացնում ինքնավստահ: :-) Դու կարող ես ինքդ աշխատել քո ինքնավստահության վրա և որոշ չափով լուծել այդ խնդիրը:

Սկսիր փոքր բաներից, օրինակ` դասը պատմելը, լսարանում խոսելը կամ անծանոթ մարդկանց շրջապատում զրույց վարելը վարժեցրու տանը` հայելու առջև, այնուհետ ընտանիքի անդամների և մտերիմ ընկերների շրջապատում, հետո կտեսնես, որ ստացվում է: Նաև կարող ես որոշ չափով վարժեցնել արդյունավետ հաղորդակցման և սեփական զգացմունքները թաքցնելու արհեստը: Հավատա քո ուժերին, հարկավոր է կամքի ուժ, և ամեն ինչ կստացվի:

Մենք պատրաստել ենք մի քանի հոդվածներ “Հաղորդակցություն” բաժնում, նվիրված այդ խնդրին: Կարդա և հետևիր մեր խորհուրդներին: Հաջողություն ենք ցանկանում: