Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Ginekologia

Barec dzez…vonc eq?)
Kcankanai imanal… Indz mot kesaryanic heto krcqi katn shat che..orva mej karoxanum em kerakrel 2 angam….inch anel…vor krcqi katn shatana ev aveli snndarar lini (yuxot) ….ev chisht e ardyoq vor erexan inchqan qich e krcqi kat utum aydqan ush e porik@ het gnum….argand@ krchatvum……! ete ayo….ayd depqum evs inch anel….?

Պատասխան

Ողջույն, Արփինե:

Շնորհակալություն, որ գրեցիր:

Անկախ ծննդաբերության տեսակից, կինը գրեթե միշտ կարող է կերակրել փոքրիկին կրծքով և ավելացնել կաթի քանակը: Ամենակարևոր պայմանը հաճախ կերակրելն է, ինչքան հաճախ և շատ է երեխան ծծում, այնքան ավելանում է կաթը: Ուրեմն պետք է հաճախացնել կերակրելը:

Ինչ վերաբերում է արգանդի կրճատմանը, այո, կրծքով կերակրման ժամանակ արտադրվում է հատուկ մի նյութ` օքստիտոցին հորմոնը, որը նպաստում է արգանդի կրճատմանը:

Խորհուրդ կտանք դիմել կրծքով սնուցման փորձառու խորհրդատուին` կաթնարտադրությունը վերականգնելու համար:

Հաջողություն: