Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սպառնալիք

Բռնություն

Ողջույն։ Հենց նոր կարդացի ձեր կայքի բռնությունների մասին նյութը։ Ես իսկապես չգիտեի բռնության այլ տեսակների մասին և հիմա ուղղակի ուզում եմ կիսվել։ 2 տարի առաջ երթուղայինում(երթուղայինները միշտ լիքն են) տարեց մի մարդ բռնել էր ազդրս։ Սկզբում ինձ թվում էր պատահականություն է, բայց ոտքս ազատելու մի քանի փորձ անելուց հետո հասկացա, որ ոչ։ Վախից, շփոթմունքից և, ինչու ոչ, ամոթի զգացումից ձայն չեմ հանել, սակայն ամողջ ճանապարհին “պայքարում” էի և օգնություն փնտրում։ Երթուղայինից իջնելուց հետո ինձ շատ վատ էի զգում, բայց ոչինչ անել չէի կարող, որովհետև 1)գնալու էի պարապմունքի և 2)չէի ցանկանում, որ որևէ մեկն իմանա։ Մոտավորապես 2 օր ամեն վայրկյան զգում էի հպումները և զզվում ինքս ինձանից։ Պատմությունս ոչ ոքի չեմ պատմել։ Իսկ հարցերի բաժնում ուզում եմ հրապարակել, որպեսզի ասեմ, որ ՈՉ ՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ՆՄԱՆ ԿԵՐՊ ՎԱՐՎՈՂԻՆ, և ՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԴՈՒՔ ՄԵՂԱՎՈՐ ԼԻՆԵԼ ՉԵՔ ԿԱՐՈՂ։ ԹՔԱԾ ՈՒՆԵՑԵՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՎՐԱ. ՁԵԶ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ։ Կիսվե՛ք, խոսե՛ք և թույլ մի՛ տվեք, որ դա դառնա վախ։ Շնորհակալություն։

Պատասխան

Իսկապես, բռնության ցանկացած տեսակի մեջ մեղավորը բռնացողն է: Պետք չէ ամաչել խոսելուց այդ մասին և օգնություն խնդրելուց:

Շնորհակալություն, որ կիսվեցիր: