Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սերը և Հարաբերությունները

Ser

Dasynkers kes Tari shpvel e ir sirac axjka het bayc hima chi sirum inchpes varvi inch Ani inchpes asi vor chi sirum

Պատասխան

Ողջույն, Արամ, շնորհակալություն, որ գրեցիր:

Սովորաբար մտերիմ սիրային հարաբերություններում մարդիկ իրար հետ շատ կապված և մտերիմ են լինում, և եթե ընկերոջ/ընկերուհու վերաբերմունքը փոխվում է, զուգընկերը գրեթե միշտ զգում է դա: Չէ որ փոխվում է մարդու վարքագիծը, խոսելու և շփվելու ձևը, նույնիսկ միմիկան և մարմնի լեզուն:

Իհարկե, ճիշտ կլինի հարմար պահ գտնել և անկեղծ խոսել ընկերուհու հետ, բացատրել, որ շատ լավ է նրան վերաբերվում, գնահատում է իրենց հարաբերությունները և միասին անցկացրած լավ ժամանակը, սակայն իր զգացմունքները փոփոխվել են և այլևս չի ուզում շարունակել խաբել...

Անպայման պետք է լինել շատ նրբանկատ, ցանկալի է ասել, որ կուզենա, որ իրենք մնան լավ ընկերներ (չնայած դա բավականին անհատական է) և միշտ ունենալու է լավ հուշեր իրենց հարաբերություննի մասին:

Հարկավոր է ասել ճշմարտությունը, ինչքան էլ դժվար և ցավոտ լինի: