Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Շատակերություն

Ես 14 տարեկան եմ: հասակս 157 սմ է, քաշս գրեթե 51 կգ: Ուզում եմ նիհար լինել:, բայց Անընդհատ խմորեղեն ուտելու ցանկություն եմ ունենում; նույնիսկ 1 օր չեմ կարողանում դիմանալ առանց խմորեղենի:Ամեն անգամ ուտելուց հետո ֆիզիկական շաաատ հոգնեցնող վարժություններ եմ անում, որպեսզի չգիրանամ:Բայց չեմ ուզում այդ տանջալից վարժություններն անեմ,միևնույն ժամանակ շատ ուտելուց հետո մոտս անհանգստություն է առաջանում , որ կգիրանամ, դրա համար էլ նորից մարզանք եմ անում:Ինչպես պայքարեմ դրա դեմ?

Պատասխան

Ողջույն, Արփի, շնորհակալություն, որ կիսվեցիր:

Նախ, ըստ քո տարիքի, քաշի և հասակի, քո մարմնի զանգվածի ցուցանիշը նորմայի սահմաններում է, ուրեմն չարժե անհանգստանալ գիրանալու համար:

Վերլուծիր, թե ինչո՞ւ ես ուզում նիհար լինել: Չէ որ գեղեցիկ և հմայիչ աղջիկները շատ տարբեր են, իսկ նիհարությունը գեղեցկության նշան չէ: Իհարկե, քաղցր և խմորեղեն չարաշահելը օգտակար չէ, բայց եթե ընդհանուր առմամբ ճիշտ ես սնվում, օգտագործում ես բավարար քանակությամբ սպիտակուցով հարուստ մթերքներ, բանջարեղեն, լոբազգիներ, ապա ժամանակ առ ժամանակ կարող ես քեզ թույլ տալ քաղցր բան, և քեզ մեղավոր մի զգա: Ինչևէ, եթե հաճախ ես քաղցրի կարիք զգում, փորձիր ուտել ավելի օգտակար տարբերակներ, օրինակ` մրգաչիր, մրգեր, մուգ շոկոլադ:

Շատ կարևոր է ինքդ քեզ համար հասկանալ, թե ինչու ես այնքան անհանգստանում գիրանալու համար և քեզ տանջում ֆիզիկական վարժություններով: Չէ որ եթե դու ընդհանուր առմամբ ֆիզիկապես ակտիվ ես, նման հաճախակի ինտենսիվ վարժանքների կարիքը չկա, հատկապես անմիջապես ուտելուց հետ, և մարզանքը երբեք չպետք է լինի քեզ կերածի համար պատժելու միջոց: Մարզվիր լավ ինքնազգացողություն և տրամադրություն ունենալու համար, մարդկանց հետ շփվելու, միասին ժամանակ անցկացնելու:

Ի դեպ, եթե այդպես շարունակես, մեղավոր զգաս քո կերածի համար և ամեն մի կտորից հետո մարզվես, կարող ես հասնել ընդհուպ մինչև նյարդային անոռեքսիա, որի մասին հաստատ լսած կլինես /կարող ես կարդալ մեր կայքում/: Դա վտանգավոր  հիվանդություն է, և բոլորովին չարժե շարժվել այդ ուղղությամբ:

Կարևոր մի խորհուրդ ևս, փոխիր վերաբերմունքը ինքդ քո, քո մարմնի, քո ապրելակերպի հանդեպ, և կտեսնես, որ փոխվում են նաև քո մտքերը և ձգտումները: Մտածիր, որ քեզ պետք է ճիշտ սնվել և մարզվել առողջ և առույգ լինելու համար, ոչ թե նիհարելու: Եթե տեսնես, որ նիհար լինելու մասին մտքերը քեզ շարունակում են տանջել, դիմիր հոգեբանի:

Հաջողություն ենք ցանկանում: