Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Niharel

Barev dzez ogneq niharel 16 tarekan em u ger em mot 65 kg hasaks 1.60 xndiry vorovaynis het e qaxcr shat em ogtagorcum

Պատասխան

Ողջույն, Սոնա,

Շնորհակալություն, որ կիսվեցիր: Եթե իրոք ուզում ես փոխել քո մարմնակազմությունը, պետք է փոխես քո կենսակերպը, քո վերաբերմունքը սննդին, սկսես սնվել կանոնավոր, բալանսավորված, սահմանափակես քաղցրը և ֆաստ ֆուդը, քաղցր ըմպելիքները, օգտագործես ավելի փոքր չափաբաժիններ,  սննդի հիմնական ընդունման միջև ուտես քիչ կալորիականություն ունեցող բանջարեղեն, միրգ, ամբողջաձավար /ոչ քաղցր/ հացիկներ, խմես շատ մաքուր ջուր: Եվ իհարկե, պետք է ավելացնես ֆիզիկական ակտիվության մակարդակը, հրաժարվես որոշ նստակյաց սովորույթներից, հատուկ վարժություններ կատարես որովայնի մկանների համար:

Լավ կլինի, որ գտնես համախոհներ քո ընտանիքում և ընկերների շրջապատում, որ միասին սկսեք վարել առողջ ապրելակերպ, փոխեք ձեր ընտանիքի սննդակարգը և ազատվեք որոշ վնասակար սովորույթներից: Եվ ամենակարևորը` պետք է սիրես և գնահատես ինքդ քեզ, հարգես քո մարմինը: Իսկ եթե իսկապես հարգում ես մարմինդ, ապա ոչ պիտանի բաներ չես ուտի :-)

Հաջողություն ենք ցանկանում: