Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Կոմպլեքսավորում

Barev dzez xndrum em ogneq es 16 tarekan em u ger em aveli chisht xndirs kapvac e vorovayni yet indz shat vat em zgum amachum em bolory nihar en isk es voch xusapum em nex shorikner hagneluc dzmrann misht verarkuov em nstum vor kazmvacqs chereva ahavor amachum em indzic😭

Պատասխան

Ողջույն Միլանա,

Շնորհակալություն, որ կիսվեցիր: Նախ դու պետք է սիրես և հարգես ինքդ քեզ և չկոմպլեքսավորվես քո արտաքինի պատճառով: Չէ՞ որ մարդիկ շատ տարբեր են, տարբեր արտաքինով, առանձնահատկություններով, և բոլորը հավասարապես արժանի են լինել սիրված և հարգված: Հարկե ասել, որ արտաքինով չէ պայմանավորվում կնոջ հմայքը և գրավչությունը, նրա կանացի երջանկությունը:

Իհարկե, դու կարող ես որոշ շտկումներ մտցնել քո մարմնակազմության մեջ` հատուկ վարժություններ անելով որովայնի մկանների համար, սկսես սնվել ավելի առողջ, չչարաշահելով վնասակար ուտեստները և քաղցր ըմպելիքները: Փորձիր ընտրել և հագնել որովայնը թաքցնող, ավելի սլացիք ուրվապատկեր հաղորդող հագուստ, ոչ թե շատ նեղ, թույլ կտորներից հագուստ, որ ընդգծում է մարմնի բոլոր ծալքերը:

Հետևիր այս և կայքի "Ինչպես սովորել սիրել սեփական մարմինը" հոդվածների խորհուրդներին և երբեք մի ընկճվիր` փորձելով հասնել քո նպատակներին:

Հաջողություն ենք ցանկանում: