Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Կազմվածք

Բարև ձեզ: Ես 14 տարեկան եմ: Ուզում եմ ավելի նիհար լինել: Ծնողներս, ընտանիքի մյուս անդամները, ընկերներս ասում են, որ իմ քաշը նորմալ է, և ընդհանրապես կարիք չկա նիհարելու:Իմ շրջապատում նիհարներն ավելի շատ են, և ես նրանց համեմատ գեր եմ երևում : Երբ որ նիհարելու փորձ եմ կատարում բոլորը նախատում են ինձ: Ինչպես նիհարեմ այնպես, որ ծնողներս չնկատեն , որ փորձում եմ նիհարել?

Պատասխան

Ողջույն, Ալլա, Շնորհակալություն, որ գրեցիր:

Նախ, պետք է հասկանալ, արդյոք քեզ պետք է նիհարել, թե քեզ թվում է, որ դու ունես ավելցուկային քաշ:  Քո տարիքի աղջիկներին բնորոշ է անհանգստանալ քաշի պատճառով, բայց չէ՞ որ դու գտնվում ես հասունացման փուլում և դիետաներ պահելը կարող է վնասակար լինել քո օրգանիզմի համար: Հաշվարկիր քո մարմնի զանգվածի ցուցանիշը` ըստ քաշի և հասակի, խորհրդակցիր դպրոցի բուժքրոջ հետ և օբյեկտիվ գնահատիր քո քաշը` ըստ հատուկ աճի աղյուսակների: Գուցե պետք է մի քիչ ձգել մարմինը, այդ նպատակով շատ օգտակար է կանոնավոր պարել, լողալ կամ մարզվել, դա կլինի ամենալավ և օգտակար տարբերակը: Եվ իհարկե, փորձիր ավելի ճիշտ սնվել` սահմանափակիր քաղցրավենիքը, աղը և կենդանական ճարպը (ֆաստ ֆուդը, երշիկեղենը, քաղցր գազավորված ըմպելիքները), դարձրու առողջ սնունդը և ֆիզիկական վարժանքը քո կյանքի անբաժան մասը, և շատ շուտով կհամոզվես, որ քո մարմինը դարձել է ավելի ձգված, ինքնազգացողությունը և տրամադրությունը լավացել է: Եվ իհարկե, սիրիր և գնահատիր ինքդ քեզ, քո անհատականությունը և մի փորձիր լինել բոլորին նման: