Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Խառնաշփոթ իմ ներսում

բարև Ձեզ ես ուզում եմ ապրել ուրիշ քաղաքում բայց չեմ կարող ես չեմ ուզում էստեղ մնալ ինձ էստեղ դուր չի գալիս եթե թեկուզ դպրոցս փոխեի շատ լավ կլիներ(ծնողներս դեմ են) ինչ անեմ չեմ սիրում դասարանիս տղաներին նրանք շատ վատն են…ու առհասարակէստեղ չեն մտածում են կերպ ոնց ես

Պատասխան

Ողջույն, Սաֆիա, շնորհակալություն, որ գրեցիր:

Բոլորի կյանքում պատահում են դժվար պահեր, երբ թվում է, որ քեզ չեն հասկանում, ամեն ինչ վատ է և ուզում ես հեռանալ քեզ ցավ պատճառող շրջապատից, քանի որ դա է միակ ելքը: Ինչպես հասկանում ենք քո պատմությունից, դու ունես խնդիրներ քո դպրոցի/ դասարանցիների հետ, որոնք քեզ չեն հասկանում և գուցե լավ չեն վերաբերվում: Փորձիր խոսել ծնողներիդ հետ, նկարագրել ստեղծված իրավիճակը և խորհուրդ հարցնել: Եթե քո նկատմամբ կիրառվել է հոգեբանական ճնշում կամ ակնհայտ բռնություն, պարտադիր պատմիր այդ մասին ծնողին: Դուք կարող եք միասին զրուցել դասղեկի կամ դպրոցի հոգեբանի հետ, եթե նա առկա է, և քննարկել խնդիրը:

Հնարավոր է, իրավիճակը ուսումնասիրելուց հետո այդ կոնֆլիկտը կարելի է լուծել, գուցե պետք է փոխել դասարանը, հակառակ դեպքում` այո, գուցե պետք է փոխել դպրոցը:

Եթե ամեն ինչ այդքան լուրջ չէ, գուցե կարող ես ինքդ, ընկերների կամ վստահելի մեծահասակի հետ միասին լուծել խնդիրը: Դու հաստատ կունենաս դասարանում կամ դպրոցում մեկին, ում հետ ավելի մտերիմ ես և ում հետ կարող ես զրուցել դասամիջոցներին և ժամանակ անցկացնել: Պատահում է, որ դասարանում ստեղծվում են խմբավորումներ, որոնք իրար հետ ընկերություն չեն անում և պահպանում են չեզոքություն`ավելի շատ շփվելով խմբում: Եթե սովորում ես բարձր դասարանում, ապա ընդամենը 1-2 տարի անց կընդունվես քոլեջ կամ բուհ և լրիվ կփոխես քո շրջապատը ու կունենաս նոր ընկերներ:

Հիշիր, որ դու միշտ կարող ես դիմել մեծահասակների օգնության. ճիշտ է զրուցել վստահելի ուսուցչի կամ այլ մեծահասակի հետ, բացատրել իրավիճակը, միասին քննարկեք և փորձեք գտնել խնդիրը լուծելու տարբերակները:

Եթե հարցեր ունենաս, անպայման գրի մեզ: