Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Դաշտան

Ես 12 տարեկան եմ, ինձ մոտ դաշտանը սկսվել է երկու տարի առաջ ։ Ամեն ամիս դաշտանի 14 րդ օրը արյան հետքեր են լինում 1 կամ 2 օր, արդյոք ՞ դա վտանգավոր է։

Պատասխան

Ողջույն, Նուշիկ, շնորհակալություն հարցի համար:

Որոշ կանանց և հատկապես քո տարիքի աղջիկների մոտ ցիկլի մեջտեղում, երբ տեղի է ունենում օվյուլյացիան, ձվազատումը կարող է ուղեկցվել թեթև արյունային արտադրությամբ, ինչը բոլորովին վտանգավոր չէ: Անհանգստանալ պետք չէ:

Բայց եթե արյունահոսությունը ավելի արտահայտված է, երկար, ուղեկցվում է ցավով կամ այլ գանգատներով, դա կարող է որևէ խանգարման նշան լինել, և այդ պարագայում ճիշտ է խորհրդակցել բժիշկ-գինեկոլոգի հետ: