Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Առողջություն

Ողջույն։Ես Ելենան եմ,17 տարեկան։Ես ամբողջ օրվա ընթացքում հոգնածություն եմ զգում,առանց որևէ հոգնեցուցիչ բան անելու։Նույնիսկ առավոտյան։Ի՞նչ կարող եմ անել էներգիայով լի լինելու համար։Շնորհակալություն։

Պատասխան

Ողջույն, Ելենա, Շնորհակալություն, որ մեզ գրեցիր:

Հոգնածության զգացումը կարող է առաջանալ շատ պատճառներից, և հոգեբանական, երբ ունես ընկճվածություն, վատ տրամադրություն, և կարող է կապված լինել որևէ հիվանդագին վիճակի հետ, ներառյալ անեմիա, վահանաձև գեղձի հիվանդություններ և այլն: Եթե քո հոգնածությունը երկար է շարունակվում և չի անցնում, երբ դու լավ քնում ես, կամ օրինակ` զբաղված ես որևէ հետաքրքիր գործով, հանդիպում ես ընկերներիդ հետ, մարզվում ես, պարում կամ զբոսնում, ուղեկցվում է շնչարգելությամբ կամ այլ նշաններով, ապա ճիշտ կլինի դիմել բժշկի և կատարել արյան անալիզներ հնարավոր պատճառները պարզելու համար:

Առողջ եղիր: