Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Նյարդեր

Բարև Ձեզ հարգելի հոգեբան։Ես 16 տարեկան եմ,ես հասկանում եմ որ իմ տարիքում նոռմալա էտ նյարդայնությունները։Բայց մի փոքր բանից կարամ նեղվեմ լացեմ ես չգիտեմ ինչ անեմ։Խնդրում եմ էլլի ինձ ինչ որ հանգստացնող դեղեր կամ չգիտեմ ինչ որ բան որ կարողանամ գոնե մեկ մեկ հանգստանամ։Նախապես շնորհակալ եմ։

Պատասխան

Ողջույն, Նոնա, Շնորհակալություն, որ կիսվեցիր: Իրականում կան ինքնատիրապետման  հատուկ հնարքներ, և այդ կարողությունը կարելի է վարժեցնել: Բայց դա պահանջում է ցանկություն և կամքի ուժ: Փորձիր այդ պահերին մի քանի անգամ խորը շունչ քաշել, փակել աչքերը և հաշվել մինչև 10-ը և հակառակ հերթականությամբ, կատարիր յոգայի վարժություններ, սովորիր ինքնաներշնչման տեխնիկան, գրվիր լողի կամ պարի, ընկերներիդ հետ առավոտյան վազքի գնացեք, քանի որ ֆիզիկական վարժանքները շատ լավ օգնում են լիցքաթափվել և ազատվել ավելորդ լարվածությունից ու վատ տրամադրությունից: Կարևոր է վերլուծել այն իրավիճակները, որ քեզ հատկապես շատ են նյարդայնացնում, փորձիր դրանցից խուսափել կամ այլ կերպով դրանց վերաբերվել, մտածիր, որ ստից բաներ են և ուշադրության արժանի չեն: Միևնույնը, դու պետք է սովորես կառավարել քո հույզերը, և դա քեզ շատ օգտակար կլինի ամբողջ կյանքում: Իհարկե, եթե այդ ամենը չի օգնի, ճիշտ կլինի խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ:  Հաջողություն ենք մաղթում: