Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

էներգետիկ ըմպելիքներ․ նոր վտանգ

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Փորձագետները նախազգուշացնում են, որ դեռահասների կողմից էներգետիկ ըմպելիքների օգտագործումը կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը։


 

Էներգետիկ ըմպելիքները կոֆեին, ավելացված շաքար, թեթև խթանիչ նյութեր պարունակող ըմպելիքներ են, որոնք հաճախ օգտագործվում են երիտասարդների կողմից թարմանալու, ուժերը վերականգնելու և էներգիա ստանալու նպատակով։


Դրանց ազդեցությունը նմանեցնում են սուրճի ազդեցության։ Ինչևէ, այդ ըմպելիքները ավելի վնասակար են, հատկապես երեխաների և որոշ առողջական խնդիրներ ունեցող անձանց համար։ Ապացուցվել է դրանց անբարենպաստ ազդեցությունը ուղեղի և սրտի աշխատանքի վրա՝ առաջացնելով հաճախասրտություն, գրգռվածություն, ջրազրկում, անքնություն և այլ խանգարումներ։ Նաև էներգետիկ ընպելիքներն առաջացնում են կախվածություն։

Հատկապես վնասակար է էներգետիկ ըմպելիքների զուգակցումը ալկոհոլի հետ։

Ի տարբերություն ալկոհոլի ու ծխախոտի՝ էներգետիկ ըմպելիքների վաճառքը հազվադեպ է սահմանափակվում անչափահասների համար:

Արդյունքում, այդ ըմպելիքները լայնորեն օգտագործվում են դեռահասների կողմից բոլոր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ Ըստ տվյալների Եվրոպայում մեծահասակների մեկ երրորդը և դեռահասների երկու երրորդից ավելին օգտագործում են էներգետիկ ըմպելիքներ: