Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Տեսանյութեր՝ դեռահասներին հուզող թեմաներով

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Սիրելի′ դեռահաս,

Ուրախ ենք տեղեկացնել, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից նկարահանվել են հետաքրքիր տեսանյութեր, որոնք նվիրված են պատասխանատու վարքագծին, հարաբերություններին, հասունացմանը և քեզ հետաքրքրող այլ կարևոր թեմաներին։ 🙂

Տեսանյութերը հասանելի են այս հղումով՝  https://vimeo.com/healthylifestylearmenia

Տեսանյութերի ցանկը ըստ թեմաների. +

 

Ի դեպ, տեսանյութերի մի մասը ուղեկցվում է սուրդոթարգմանությամբ, այսինքն՝ ֆիլմերը հասանելի են նաև լսողության խանգարումներ ունեցող երիտասարդների համար։

Տեսանյութերը հասանելի են նաև «Օգտակար ռեսուրսներ» բաժնում։

Եվ իհարկե, կիսվի′ր քո տպավորություններով մեր սոց․խմբերում։