Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սիրո՞ւմ ես մարմնամարզական օղակ պտտեցնել

Այլ նորություններ

Զգուշացե′ք էներգետիկ ըմպելիքներից
Էներգետիկ ըմպելիքները կոֆեին, ավելացված շաքար, թեթև խթանիչ նյութեր (գուարանա, տաուրին, Լ-կարնիտին) պարունակող ըմպելիքներ են, որոնք հաճախ օգտագործվում են երիտասարդների կողմից թարմանալու, ուժերը վերականգնելու և էներգիա ստանալու նպատակով։ Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունը նմանեցնում են սուրճի ազդեցության, ինչևէ, այդ ըմպելիքները ավելի վնասակար են, հատկապես երեխաների և որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Ապացուցվել է դրանց անբարենպաստ ազդեցությունը ուղեղի և սրտի աշխատանքի վրա՝ առաջացնելով հաճախասրտություն, գրգռվածություն, ջրազրկում, անքնություն և այլ խանգարումներ։ Իհարկե, այդ ըմպելիքների օգտագործումը ժամանակ առ ժամանակ և փոքր…
Տեղադրված է 05.05.2023 , 11:42…  ավելին →

Իսկ դու գիտե՞ս, որ օղակ (hula hoop) պտտեցնելն ոչ միայն ուրախ վարժություն է, այն նաև օգնում է ունենալ ավելի բարեկազմ մարմին և նույնիսկ նիհարել:

Պարզվել է, որ օղակ պտտելն ավելի արդյունավետորեն է նպաստում ավելորդ ճարպի այրմանը և մկանային զանգվածի աճին, քան օրական 10 հազար քայլը: Այսպիսի հայտարարությամբ են հանդես եկել Հելսինկիի համալսարանի գիտնականները:

Հետազոտողներն ուսումնասիրել են մարմնամարզական օղակի օգտագործման արդյունքը և եկել այն եզրակացության, որ այն իսկապես օգնում է ավելի բարեկազմ կազմվածք ձեռք բերելուն:

Գիտնականները փորձ են անցկացրել ավելորդ քաշով ավելի քան 50 կնոջ մասնակցությամբ: Նրանց 2 խմբի են բաժանել. առաջինում ընդգրկվածները 2 ամիս պետք է օրական 13 րոպե օղակ պտտեցնեին, իսկ երկրորդում ընդգրկվածները` օրական անցնեին 10 հազար քայլից ոչ պակաս: Երկու ամիս անց մասնակիցների հանձնարարությունները փոխվել են՝ յուրաքանչյուր խմբում կատարել են մարզումների հակառակ ծրագիրը:

Արդյունքում ստացվեց, որ քայլելու համեմատությամբ օղակով մարզումները գրեթե 2 անգամ ավելի արագ են փոխում մկանային և ճարպային հյուսվածքների հարաբերակցությունը մկանների օգտին: Օղակը նաև ավելի լավ է օգնում իրանը բարակացնելուն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ օղակ պտտելը և օրական 10 հազար քայլ կատարելը հավասար արդյունք են ունեցել զարկերակային ճնշման և «վատ» խոլեստերինի նվազման ցուցանիշներում: Նաև 30 րոպե օղակ պտտեցնելով` կարող ես այրել 165-200 կկալ:

 

Այսպիսով, եղե՛ք ակտիվ, եղե՛ք առողջ:

 

Աղբյուր` https://med.news.am: