Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ի՞նչ գիտենք ԴՆԹ-ի մասին

Այլ նորություններ

Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Չզարմանաք, բայց պարզվում է ԴՆԹ-ին նվիրված հատուկ տոն կա: Այսօր` ապրիլի 25-ին նշվում է հենց այս յուրօրինակ տոնը` ԴՆԹի միջազգային օրը (DNA Day):

Այն նշվում է ի հիշատակ գենետիկայի և այդ ոլորտում գիտության կարևոր նվաճումների:

1953թ.-ի ապրիլի 25-ին հենց այդ օրը Ջեյմս Ուտսոնը և Ֆրենսիս Կրիկը համահեղինակների հետ Nature ամսագրում հրապրակել են ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքները: Ուղիղ 50 տարի անց հռչակվեց, որ մարդու գենոմի բացահայտման հիմնական աշխատանքներն ավարտված են, թեև գենոմի որոշ հատվածների լրացուցիչ ուսումնասիրությունները դեռ շարունակվեցին:

ԴՆԹ-ում պահպանվում է մեր գենետիկ ինֆորմացիան: ԴՆԹ-ի շղթայի բացահայտումը և մարդկանց գեների կառուցվածքի ուսումնասիրությունը ժամանակակից առողջապահության կարևորագույն հայտնագործություններից էր, այն դարձավ իսկական հեղափոխություն գիտության մեջ:  Դրա շնորհիվ բացահայտվեցին ժառանգականության կոդը, գենետիկ հիվանդությունների ժառանգման ռիսկերը, զարգացան օրգանիզմի ծրագրավորված հատկանիշների ուսումնասիրությունները և գենային ինժեներիայի տեխնոլոգիաները:

Տարբեր երկրներում գիտնականները նշում են ԴՆԹ-ի միջազգային օրը` գիտաժողովների, կոնֆերանսների, ցուցահանդեսների, գիտական և գիտամատչելի տեսաֆիլմերի դիտումների և բաց դասախոսությունների ձևաչափով:

Հետաքրքիր փաստեր ԴՆԹ-ի մասին.

  • Բոլոր մարդկանց ԴՆԹ-ն 99.9%-ով համընկնում է և միայն 0.01%-ն է տարբերվում, սակայն դա բավարար է` բացահայտելու համար, թե ում է այն պատկանում:
  • Մարդու ԴՆԹ-ի 98.4% նման է շիմպանզեյի ԴՆԹ-ին, իսկ 50%-ը` բանանի:
  • Եթե մարդու բոլոր բջիջների ԴՆԹ-ն քանդվեր ու շղթա կազմվեր, ապա այն 10 միլիարդ մղոն կձգվեր` Երկիր մոլորակից մինչև Պլուտոն և հետ:
  • Յուրաքանչյուր բջջի մեջ գտնվող ԴՆԹ-ն գրեթե 2 մետր երկարություն ունի, սակայն այն սեղմված է 0.09մմ-ից ոչ ավել տարածքում:
  • Յուրաքանչյուր բջջի մեջ ամեն օր ԴՆԹ-ն մինչև մեկ միլիոն անգամ վնասվում է և օրգանիզմի ակտիվ պաշտպանական համակարգի շնորհիվ ինքնավերականգնվում: Եթե այն չվերականգնվեր, դա կարող էր քաղցկեղի կամ բջիջների մահվան պատճառ դառնալ: