Սերը և Հարաբերությունները
ser ev zgacmunq
vonc karox em parzel im sirac axchik@ inc sirum ee te voch
Պատասխան
Ողջույն, Բակուր, շնորհակալություն հարցի համար:
Սիրող անձը միշտ ցուցադրում է իր սերը և հետաքրքրությունը սիրած էակի հանդեպ, նա ուզում է լինել նրա կողքին, կիսել լավ և դժվար պահերը, ցանկանում է միասին ժամանակ անցկացնել, հետաքրքրվում է նրա կյանքով, չի նկատում թերությունները, և նրա աչքերում սիրած մարդը միակն է և ամենալավը, ամենագեղեցիկը և ցանկալին, որի համար նա պատրաստ է շատ բաների գնալ: Հարցրու ինքդ քեզ` արդյոք ունեք ընդհանուր բաներ, հետաքրքրություններ, համապատասխանում եք իրար: Փորձիր անկեղծ զրուցել այդ աղջկա հետ, խոստովանել քո սերը և պարզել նրա վերաբերմունքը:
Հաջողություն ենք ցանկանում: