Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Անկախություն

Ծուլություն

Ես շատ ծույլիկ եմ: Ոչինչ անել չեմ ուզում, միայն պառկել և նայել հեռուստացույց կամ մտնել համացանց: Ես 17 տարեկան եմ և ծնողներիս առհասարակ չեմ օգնում, ինքս ինձ մի բան ստիպել անելը մեծ իրադարձություն է: Իմ սենյակը հավաքում եմ գոռոցներով: Չգիտեմ, ինչ անել: Հասկանում եմ, որ ծուլությունը վատ բան է, բայց չգիտեմ, թե ինչպես դրա դեմ պայքարել: Օգնեք ինձ:

Պատասխան

Բարև, սիրելի դեռահաս։ Շնորհակալ ենք հարցիդ համար: Հարմակվոր է հասկանալ, որ բոլոր մարդկանց բնորոշ է ծուլությունը, քանի որ դա հարմար է և ձեռնտու: :-) Ինչպես նկատեցիր, այդ պահերը սերտ կապված են եսասեր մարդու դիրքորոշման հետ, թեև այդպիսի իրավիճակները ցանկալի է փոխել, քանի որ մարդը սոցիալական էակ է և պետք է կարողանա հարմարվել շրջապատին: Դաստիարակի՛ր, ձևավորի՛ր քո մեջ համբերություն, հարգանք, կարեկցանք, փորձիր հասկանալ և հարգել ուրիշի գործը: Դա հասկանալով` ավելի հեշտ կլինի ստիպել ինքդ քեզ որոշակի արդյունավետ գործողությունների և պայքարել ծուլության դեմ: Դի՛ր կոնկրետ նպատակներ և հասիր արդյունքի:

Հաջողությո′ւն ենք ցանկանում: