Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Անվտանգ սպորտ (մաս 1)

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Գիտե՞ք, որ մաշված կոշիկներով կամ վատ լարված ռակետով թենիս խաղալը կարող է գրեթե նույնքան մեծացնել վնասվածքի ռիսկը, որքան առանց սաղավարտի հեծանիվ վարելը կամ առանց ուսադիրների ամերիկյան ֆուտբոլ խաղալը: Խոսենք սպորտի և վարժությունների անվտանգության մասին։

Սպորտով և այլ ակտիվություններով զբաղվելիս կրած հատուկ սարքավորումները կամ պարագաները վնասվածքները կանխելու գլխավոր բանալին են:

Սկսենք սաղավարտներից։ Սաղավարտը կարևոր է այնպիսի սպորտաձևերի և ակտիվությունների համար, ինչպիսիք են ֆուտբոլը, հոկեյը, բեյսբոլը, հեծանվավազքը, ձիավարությունը, սքեյթբորդինգը,  դահուկավազքը և սնոուբորդինգը: Սաղավարտները 75-85%-ով նվազեցնում են գլխի վնասվածքների ռիսկը և մահացությունը (բայց չեն պաշտպանում ուղեղի ցնցումներից)։

  • Միշտ կրեք սաղավարտ, որը նախատեսված է ձեր մարզաձևի համար:
  • Սաղավարտը պետք է որակյալ լինի, հավաստագրված օգտագործման համար, լավ նստի, կրվի հետևողականորեն և ճիշտ:
  • Հեծանվային սաղավարտ ընտրելիս փնտրեք պիտակ, որի վրա գրված է, որ սաղավարտը համապատասխանում է որոշակի անվտանգության չափորոշիչներին (օրինակ՝ CPSC):
  • Անհրաժեշտ է գտնել ճիշտ չափի սաղավարտ։ Ժապավենով չափեք գլխի շրջագիծը՝ անցկացնելով այն ճակատով, հոնքերի և ականջների վերևում։ Այնուհետև ընտրեք համապատասխան չափսի սաղավարտ։ Այն պետք է ամուր և հարմարավետ նստի հորիզոնական դիրքում և չթեքվի դեպի առաջ կամ հետ։ Փոկերը պետք է «V» ձև ունենան ականջի շուրջ, և ճարմանդը պետք է միշտ ամրացված լինի։

Շատ մարզաձևերի համար աչքերի պաշտպանությունը նույնպես պարտադիր է:

Ճիշտ կրվող և որակյալ պաշտպանիչ ակնոցները կարող են 90%-ով նվազեցնել աչքերի լուրջ վնասվածքի ռիսկը սպորտային կամ այլ ակտիվությունների ժամանակ:

  • Պաշտպանիչ ակնոցները պատրաստվում են հատուկ նյութից՝ պոլիկարբոնատից և փորձարկվում հատկապես սպորտային օգտագործման համար: Ակնոցները պետք է ամուր տեղավորվեն և ունենան բարձիկներ հոնքերի վերևում և քթի վրա:
  • Ակնոցները կարող են նաև պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ դահուկավազքի, լեռնագնացության կամ ջրային սպորտաձևերով զբաղվելիս։ Սովորաբար այդ մասին նշվում է հատուկ պիտակի վրա՝ 100% UV protection կամ UV400: Աչքերի պաշտպանությունը օրինակ՝ փոշուց, կարևոր է նաև հեծանիվ վարելիս։
  • Սաղավարտին ամրացվող պոլիկարբոնատային պաշտպանիչ վահանները կրվում են այնպիսի մարզաձևերում, ինչպիսիք են ռեգբին, հոկեյը, բեյսբոլը և այլն:

Շարունակելի..