Վերջին տարիներին համացանցի միջոցով ստացված տեղեկատվությունը այնքան շատ է, որ մարդը ակամայից ապակողմնորոշվում է և կորում այդ հսկայական տեղեկատվության մեջ։ Զարմանալի չէ, որ մարդու հոգեբանության առանձնահատկություններով պայմանավորված, մենք հակված ենք շուտ հավատալու վատ, բացասական կամ սենսացիոն լուրերին։ 🙁 Ի՞նչ են անում մարդիկ նման դեպքերում։ Արագ երկար մտածելու՝ գրում են քոմենթներ, միանգամից լայքում են և տարածում, առանց ստուգելու տեղեկատվության իսկությունը։
Ինչևէ, հայտնի փաստ է, որ մեր օրերում սոցիալական հարթակները հաճախ օգտագործվում են ապատեղեկատվությունը և ֆեյք (կեղծ) լուրերը տարածելու նպատակով, ինչպես նաև համացանցում կռիվները հրահրելու համար։ Դրանով զբաղվում են այսպես կոչված տրոլերը։ (Այդ մասին խոսվում է մեր տեսանյութերից մեկում)։ Եվ բնականաբար առիթից օգտվում են համացանցային հանցագործները։
Ինչպե՞ս ճանաչել ապատեղեկատվությունը։ Ի՞նչ անել, որպեսզի չդառնալ ապատեղեկատվության զոհ և խուսափել սադրիչների ճիրաններից։ Անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնների, որից ամենակարևորը՝ ստուգել սկզբնաղբյուրը։
Մեր կայքում տեղադրված են միայն հուսալի ստուգված աղբյուրներ և ապացուցահեն տեղեկատվություն։ Եվ բնականաբար, կան նաև օգտակար նյութեր ապատեղեկատվությունը ճանաչելու համար։ Իմացի՛ր ավելին՝ դիտելով այս տեսանյութը (Իմուն պարեկ» կրթական հարթակի համապատասխան մոդուլից)։
Իրազեկվի՛ր և եղի՛ր պաշտպանված։