Նոյեմբերի 25-ին աշխարհում նշվում է կանանց դեմ բռնության վերացման օրը (International Day for the Elimination of Violence against Women)։
Ո՛չ մի կին չպետք է ապրի բռնության վախի ներքո։ Բռնության բոլոր ձևերը անընդունելի են՝ հոգեբանական և տնտեսական բռնությունից մինչև սեռական բռնություն։
Սեռական բռնության կանխարգելման համար շատ կարևոր է իմանալ համաձայնություն ստանալու և համաձայնություն տալու մասին։ Թեև տարբեր իրավիճակներում «համաձայնություն» եզրույթը տարբեր ձևով է բացատրվում և ընկալվում: Համաձայնության մեջ կարևոր է որոշում կայացնելու, ընտրելու ազատության և կարողության հանգամանքը:
Այդ մասին պատմում է մի զվարճալի տեսանյութ՝ տոլմայի օրինակով։ Իսկ թե ի՞նչ կապ ունի տոլման և համաձայնությունը՝ կիմանաս տեսանյութից․