ԿիբեռՉատը նպատակ ունի օգնել մինչև 18 տարեկան երեխաներին և դեռահասներին, ինչպես նաև նրանց ծնողներին հասկանալ, թե ինչ վտանգներ կարող են սպասել առցանց միջավայրում և ինչպես պաշտպանվել դրանցից։
Կայքում կգտնեք կանխարգելման և աջակցման գործիքներ, կստանաք տեխնիկական, իրավական և հոգեբանական օգնություն, երբ արդեն խնդիր է առաջացել։
Կայքի գլխավոր նպատակն է բարձրացնել թվային գրագիտությունը և ապահովել, որ ոչ մի երեխա, դեռահաս, ծնող կամ խնամակալ մենակ չզգա իրեն թվային խնդիրների ժամանակ։