Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ի՞նչ անել, եթե դաշտանը ցավոտ է

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Դաշտանային ցավերը (դիսմենորեան) շատ աղջիկների և կանանց համար ամենամսյա խնդիր է։ Ցավը կարող է լինել ինչպես թեթև, այնպես էլ բավականին ուժեղ և նույնիսկ խանգարել առօրյա գործառույթներին, ազդել կյանքի որակի վրա։ 🙁
Ցավը մեղմելու և ինքնազգացողությունը բարելավելու համար կան մի քանի մոտեցումներ․
• Տաք ցնցուղ․ այն նպաստում է մկանների թուլացմանը և ցավի մեղմացմանը։
• Առողջ կենսակերպ, թեթև ֆիզիկական վարժություններ, մեդիտացիա, յոգա և շնչառական վարժություններ։
• Բավարար քուն, սթրեսի կառավարում։
• Առողջ սննդակարգ․ սննդակարգում ավելացնել բուսական մթերքներ, մագնեզիում, Բ խմբի վիտամիններ և օգտակար օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող մթերքներ՝ ձուկ, ավոկադո, ընկուզեղեն, լոբազգիներ, կտավատի սերմ, սահմանափակել սուրճը, մուգ թեյը, շաքարը և արագ սնունդը։
• Դեղորայքի ընդունում՝ բժշկի խորհրդով։ Ցուցված են ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղերը, ինչպես օրինակ՝ իբուպրոֆեն, պարացետամոլ։

Եթե ցավը շատ ուժեղ է, առկա են այլ հիվանդագին ախտանշաններ՝ առատ արյունահոսություն, մակարդուկներ, տհաճ հոտ, անկանոն դաշտանային ցիկլ, պարտադիր պետք է դիմել բժիշկ-գինեկոլոգի։