Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կրկին թմրամիջոցների մասին

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →
Հոգեմետ նյութերը օգտագործվում են մարդու մտքերը, իրականության ընկալումը, տրամադրությունն ու վարքը փոխելու և հաճույք ստանալու նպատակով: Դրանց ընդունումը հանգեցնում է ֆիզիկական և հոգեկան խանգարումների և կախվածության:
Հայտնի փաստ է, որ թմրանյութի նույնիսկ մեկանգամյա օգտագործումը կարող է բերել վտանգավոր հետևանքների և կախվածության: Կախվածությունը լուրջ հիվանդություն է, որն ունի բուժման կարիք: 
Մասնագիտացված բուժումը հասանելի է ՀՀ-ում։ Խորհրդատվությունների համար կարող եք այցելել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով։

Տեսանյութում թմրանյութերի կախվածությունից բուժում ստացող պացիենտները պատմում են կործանարար սովորությունից ազատվելու, նորից կյանք վերադառնալու համառ փորձերի մասին:

 

Աղբյուր՝ ՀՀ ԱՆ