Այլ նորություններ
Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…
ավելին →
․․․ Երբ դպրոցահասակ երեխաներին տրվում է բացառիկ հնարավորություն կատարել սեփական հետազոտական աշխատանքը արդի հասարակությանը վերաբերվող առողջապահական թեմայով, արդյունքում նա կրթվում և կյանքի տեսլականը ուրվագծող որոշումներ կայացնելուց զատ հասկանում և գիտակցում է, որ սեփական կարողությունները կարող են լինել ավելի մեծ թռիչքի և որակապես բարձր հարթակներում:
Եվրոպական միության աջակցությամբ Կրթական նախաձեռնությունների միջոցով իմունականխարգելման վերաբերյալ գիտելիքների ամրապնդմանը նվիրված ԱՀԿ ենթատարածաշրջանային հանդիպման ընթացքում Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակներն այցելեցին Երևանի թիվ 55 դպրոց՝ ծանոթանալու Հայաստանում «Իմուն Պարեկ» ծրագրի իրականացմանը։ Այցելուները հետևեցին աշակերտների կողմից «Իմուն Պարեկ» հարթակի կիրառմանը:
ԱՀԿ իմունիզացիայի ծրագրի ղեկավարի ջանքերի շնորհիվ, «Իմուն պարեկ» նախագծի շրջանակներում աշակերտները գիտելիքի տեսահորիզոնն ընդլայնելու բացառիկ հնարավորություն ունեցան:
Ծրագրի ամփոփիչ միջոցառմանը դպրոցների թիմերը ներկայացրեցին ծրագրի ընթացքում ձեռք բերված գիտելիքները և պատվաստումների միջոցով կանխարգելվող հիվանդությունների՝ կարմրուկի, հեպատիտի, ՔՈՎԻԴ-19-ի, ջրծաղիկի և այլ հիվանդությունների վերաբերյալ հետազոտությունները։ Աշակերտները խոսեցին դաշտային աշխատանքի արդյունքների մասին, ներկայացրեցին հիվանդությունների մասին իրենց հավաքած միֆերը և առկա խնդիրները լուծելու սեփական առաջարկները։
Հայաստանում «Իմուն Պարեկ» կրթական ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։