Այլ նորություններ
Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…
ավելին →
«Իմուն պարեկ» (Immune Patrol) ինտերակտիվ կրթական խաղը արդեն Հայաստանում է։ 🙂
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համապատասխան նախարարությունների հետ համագործակցությամբ և Եվրոպական միության աջակցությամբ, հաջողությամբ փորձարկեցին «Իմուն պարեկ» կրթական ծրագիրը Հայաստանի դպրոցներում։
«Իմուն պարեկ»-ը խաղերի վրա հիմնված նորարարական կրթական հարթակ է՝ մշակված ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից, որը թույլ է տալիս աշակերտներին ծանոթանալ իմունային համակարգին և պատվաստանյութերին, հասկանալ պատվաստումների դերը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում, խաղալ ու սովորել և չհավատալ ապատեղեկատվությանը:
2022թ․-ին ծրագիրը հաջողությամբ փորձարկվեց Հայաստանի 5 դպրոցներում տարբեր տարիքի դպրոցականների շրջանում՝ ապագայում Հայաստանի կրթական համակարգում ներդրման հեռանկարով։
Հետևի′ր մեր կայքին և խմբերին սոց․ցանցերում և շուտով դու էլ հնարավորություն կունենաս դառնալու իմուն պարեկ։
Նյութի աղբյուր՝ ԱՀԿ հայաստանյան գրասենյակ, նկարի աղբյուր՝ https://msk.org.au/our-immune-system/