Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Սերը և Հարաբերությունները

Սիրահարվածություն

Ինձ թվում է, որ սիրահարվել եմ: Բայց նաև հասկանում եմ, որ չեմ սիրահարվել այդ տղայի տեսքին(թեև այնպես չէ, որ իր արտաքինը ինձ դուր չի գալիս), այլ բնավորությանը ու մարդ տեսակին: Բոլորս էլ մեզ համար իդեալ ենք ունենում, ու նա ամեն ինչով կարծես իմ իդեալը լինի: Բայց ցավոք նա ուրիշ քաղաքում է ապրում ու բացի այդ ես գիտեմ, որ այդ տղան ուրիշ աղջկա է հավանում: Ինչպե՞ս կարող եմ մոռանալ նրան: Ես գիտակցում եմ, որ սա սովորական սիրահարվածություն է և ոչ թե իսկական սեր:

Պատասխան

Ողջույն, սիրելի դեռահաս։ Շնորհակալություն, որ կիսվեցիր։

Եթե հստակ գիտես, որ դա սիրահարվածություն է, ոչ թե իսկական սեր, եթե չես ցանկանում փորձել շփվել նրա հետ, ընկերանալ, և գուցե նրա մոտ ևս զգացմունքներ կառաջանան, ապա այո, ճիշտ է փորձել նրան մոռանալ։

Չնայած իսկական սերը կարող է հաղթահարել դժվարություններ, տարածությունը խոչընդոտ չէ, նամանավանդ այսօրվա առցանց շփման բազմաթիվ հնարավորությունների պայմաններում։

Ինչևէ, նրան մոռանալու համար փորձիր ավելի շատ շփվել ընկերներիդ հետ, գտնել նոր, հետաքրքիր զբաղմունքներ, լցրու օրդ տարբեր գործերով, հետաքրքիր տպավորություններով։  Մի գտիր նրան տեսնելու կամ նրա մասին խոսելու առիթներ։ Եվ ժամանակի հետ քո զգացմունքները կթուլանան։

Որոշ օգտակար խորհուրդներ  կարող ես գտնել մեր կայքի հոդվածներում՝ "Սեր և հարաբերություններ" բաժնում։

Հաջողություն։