Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կամավորության մասին

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →
Այսօր կրկին խոսելու ենք կամավորության, մասնավորապես` դրա տեսակների մասին:
🧐 Նախ պետք է հասկանալ, որ կամավորական աշխատանքներն իրականացվում են երկու հիմնական ձևաչափերով՝ ֆորմալ և ոչ ֆորմալ։
✅Ֆորմալ կամավորությունն իրականացվում է որևէ կառույցի միջոցով: Այս դեպքում հստակ սահմանված են կամավորի իրավունքներն ու պարտականությունները, աշխատանքի ժամաքանակ և կամավորության տևողությունը:
✅Ոչ ֆորմալ կամավորությունն ենթադրում է կամավորական գործունեություն, որը կազմակերպվում է անհատի կամ անհատների, ոչ ֆորմալ խմբի նախաձեռնությամբ: Այստեղ չկա հստակ աշխատանքային կանոնակարգ, սահմանված ժամաքանակ: 🙂
Տարբերում են կամավորության 4 տեսակներ.
  • Փոխօգնություն (փոխադարձ օգնություն)
Կամավորական գործունեության այս տեսակը համարվում է զարգացող երկրների սոցիալ-տնտեսական աջակցման համակարգի հենասյուներից:
Փոխօգնությամբ զբաղվում են ինչպես մտերմիկ (ոչ պաշտոնական) ազգակցական շրջանակներում, այնպես էլ առավել պաշտոնական միություններում և տարբեր սոցիալական խմբերում:
  • Ծառայություն այլոց համար
Այս կամավորական աշխատանքն իրականացվում է ֆորմալ և ոչ ֆորմալ կազմակերպությունների միջոցով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առողջապահությունը, բնակարանաշինությունը, կրթությունը և սպորտը:
Ծառայություններն իրականացվում են տեղական, ազգային և միջազգային մակարդակներով:
  • Մասնակցություն կամ քաղաքացիական ներգրավում
Կամավորության այս ձևաչափն արդյունավետ կառավարման կարևորագույն բաղադրիչներից է: Դրա վառ ապացույցն է կամավորների ներգրավումը կառավարության խորհրդատվական մարմիններում, տեղական զարգացման ծրագրերում և այլն:
  • Շահերի ներկայացում կամ քարոզչություն
Կամավորության այս տեսակը ենթադրում է մասնակցություն ակտիվիստների կողմից իրականացվող շարժումներին, որոնց նպատակն է իրազեկության բարձրացումը տեղական և համընդհանուր խնդիրների վերաբերյալ:
Հետևի՛ր մեզ սոց.ցանցերում և կիսվի՛ր կամավորության քո փորձով:
Նյութը պատրաստեց` Անահիտ Մարդանյանը։