Հաղորդակցություն
?
Ի՞նչ է նախանձը։
Եվ ինչպես հասկանալ արդյո՞ք նախանձում ես ինչ֊որ մեկին, թե ոչ (ընկերուհի, քույր և այլոց)
Պատասխան
Ողջույն, սիրել դեռահաս,
Նախանձը մարդ արարածին բնորոշ զգացում է, երբ դու չունես մի բան, որն ունի այլ մարդ, և ցանկանում ես դա ունենալ: Այդ զգացումը քեզնից անկախ լինում է բոլորիս մոտ: Ուրիշ բան, թե ինչքանով ենք դրան ուշադրություն դարձնում և թույլ տալիս, որ այն ղեկավարի մեր մտքերն ու գործողությունները: Չնայած ընդունված է տարբերել "սպիտակ" և "սև" նախանձ, բայց նախանձը մնում է նախանձ, ուղղակի նախանձելիս չարժե դա ցույց տալ և առավելևս` չի կարելի է վատը ցանկանալ այլ մարդուն և թույլ տալ, որ այդ զգացումը քեզ հունից հանի, լցնի չարությամբ և խանգարի ապրել:
Հաջողություն ենք ցանկանում: