Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես վերապրել դժվար տարիքը

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Դեռահասային տարիքը իսկապես դժվար ժամանակաշրջան է և′ դեռահասների, և′ ծնողերի համար: 🙁

Հոգեբանները կիսվել են մի քանի պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն վերապրել այս դժվար շրջանը:

Եվ այսպես.

  • Այս շրջանն ի վերջո կավարտվի: Պետք է լցվել համբերությամբ: Բոլորը անցել են այդ շրջանով, ծնողները` ևս: Ուստի, ծնոնղներին  խորհուրդ է տրվում դեռահասի հետ զրուցելիս և որոշումներ կայացնելիս` հիշել սեփական դեռահասային տարիքը և հույզերը:
  • Վարիր օրագիր:  Ի դեպ, կարող ես այն վարել առցանց: Փորձիր գրի առնել, թե ինչ դրական բան արեցիր, ինչից գոհ մնացիր, թեկուզ և շատ փոքր ձեռքբերումներդ և հաջողություններդ: Հետո կարդալով` կհամոզվես, որ ունես շատ առավելություններ, ունակ ես լավ արարքների և կատարելագործվելու: 🙂
  • Գրի առ այն խոշոր և կարևոր ձեռքբերումները, որ ունեցար, հատկապես այն, ինչը գերազանցեց քո սպասումները: Օրինակ` պատրաստվեցիր ստուգողականին և ստացար սպասվածից ավելի բարձր գնահատական, կամ օգնեցիր ընկերոջը կամ պարզապես անցորդին: Դա թույլ կտա համոզվել քո ուժերի և կարողությունների մեջ:
  • Նպատակներ դիր, նույնիսկ ամենափոքր և պարզ: Ունեցիր ցանկությունների ցուցակ: Նկարիր երազանքներդ և աշխատիր իրագործել այդ փոքրիկ նպատակները և ցանկությունները, թեկուզ և դանդաղ քայլերով:
  • Բազմազան դարձրու քո առօրյան և ազատ ժամանցի ակտիվությունները. զբաղվիր շատ տարբեր գործերով, փորձիր քո ուժերը տարբեր ոլորտներում:
  • Կարդա նոր գրքեր և շփվիր նոր մարդկանց հետ:
  • Պլանավորիր քո օրը և կառավարիր ժամանակդ:
  • Հետևիր քո առողջությանը, կենսակերպին և արմատավորիր առողջ սովորություններ:
  • Փորձիր քննադատաբար մոտենալ և վերլուծել տեղեկատվությունը, այդ թվում քո հասցեին հնչեցրած դիտողությունները:
  • Հասակակիցների հետ շփվիր քաղաքավարի և բարյացկամ եղանակով: Իրար օգնեք և սատարեք: Միասին ժամանակ անցկացրեք, օրինակ` սպորտով զբաղվեք:
  • Փորձիր գտնել քեզ հասկացող վստահելի մեծահասակ, ում հետ կարող ես կիսվել և հարցեր քննարկել: Լավ կլինի, որ դա լինի ծնոնղերից մեկը, բայց նաև կարող է լինել ընտանիքիդ անդամը, ուսուցիչը, բուժաշխատողը, հոգեբանը: Քո շրջապատում հաստատ կա նման մարդ:

 

Եվ իհարկե, եթե զգում ես դրա կարիքը, գրի′ր մեզ, կիսվի′ր քո հույզերով և խնդիրներով: