Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կրկին մասնագիտությունների մասին

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Նոր ժամանակները պահանջում են նոր մասնագիտություններ և նոր հմտություններ:

Այսօր կխոսենք շուկայում պահանջված` գովազդի ոլորտին առնչվող մասնագիտությունների մասին:

Մեր օրերում գովազդով կարելի է լավ գումար վաստակել: 🙂 Ի դեպ, միշտ չէ, որ այս ոլորտում աշխատելու համար պետք է հատուկ կրթություն ստանալ:

Արտադրանքի կամ ծառայության պրոմոութերը ապրանքի հանդեպ հետաքրքրությունը և հետևաբար` վաճառքը խթանում է ճիշտ խորհրդատվության, տարբեր գայթակղիչ ակցիաների և սեփական օրինակով ցուցադրելու միջոցով: Ի դեպ, այսպես վարվում են հաջողված բլոգերներ` մարդիկ, որոնք սեփական էջն ունեն և օրագիր են վարում համացանցում: Նրանք կարող են մեծ գումարներ վաստակել գովազդով, եթե ճանաչված են և ունեն մեծ թվով հետևորդներ: 🙂

Ամենակարևոր հմտությունն այս ոլորտում հաղորդակցման հմտությունն է և որոշ հոգեբանական հնարքների իմացությունը: Դա անհրաժեշտ է տեղեկատվությունը գրավիչ և գայթակղիչ ձևով փոխանցելու և մարդկանց համոզելու նպատակով:

Բրենդի պրոմոութերը կամ բրենդ մենեջերը զբաղվում է որևէ ապրանքի կամ ծառայության առաջխաղացմամբ,  ապրանքը հետաքրքիր և գրավիչ ձևով ներկայացնելով, ապրանքի անվանումը սպառողի ականջին հասցնելով և պահանջարկը խթանելով: Իհարկե, այս պարագայում կրթությունը կարևոր է` շուկայագիտություն:

 

Բոլոր դեպքերում, հաջողակ մասնագետ դառնալու համար հարկավոր է սիրել գործը և նվիրվել դրան: Եվ իհարկե, չմոռանալ ինքնակրթության մասին:

Իսկ դու ինչպե՞ս ես պլանավորում ընտրել քո մասնագիտությունը: Կիսվի′ր քո մտքերով մեր սոց.խմբերում: