Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Շնորհակալություն հայտնենք միմյանց ավելի հաճախ

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Հունվարի 11-ը տարվա «ամենաքաղաքավարի» օրն է, քանի որ հենց այդ օրը ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սահմանվել է«շնորհակալության» միջազգային օր (International Thank You Day):

Այդ օրը նշելիս` մարդիկ շնորհակալություն են հայտնում յուրաքանչյուր հանդիպողի: 🙂

Սովորաբար մենք, գիտակցելով լավ վարվեցողության անհրաժետությունը, առօրյայում շնորհակալություն ենք հայտնում ՝ չմտածելով դրա իմաստի մասին:

Սակայն երախտագիտության խոսքերը մոգական ուժ ունեն. դրանց օգնութամբ մարդիկ ուրախություն և ջերմություն են փոխանցում միմյանց, դրական զգացումներ պարգևում: Չէ՞ որ առանց այդ դրական զգացումների մեր կյանքը կլիներ չափազանց մռայլ:

Հոգեբանները վստահ են, որ երախտիքի խոսքերը «շոյում են», դրանք ի վիճակի են հանգստացնելու և ջերմացնելու 🙂 : Բայց շատ կարևոր է երախտագիտության խոսքերն ասել անկեղծ սրտով:

Նաև պետք է սովորել շնորհակալ լինել մեր ունեցածի համար: Եվ որպես ինքնին ենթադրվող մի բան մի′ ընդունեք այն ամենը, ինչ ստանում եք ուրիշներից:

Ուրեմն, եկե′ք միմյանց շնորհակալություն հայտնենք ավելի հաճախ: