Առողջություն
հոգնացություն
Ես հաճախակի հոգնացություն եմ ունենու,ինչնե պաճարը։
Պատասխան
Ողջույն, Մարի,
Հոգնածության զգացումը կարող է առաջանալ բազմաթիվ պատճառներից, այդ թվում տարբեր հիվանդագին վիճակներից, հոգեբանական խնդիրներից, պարզապես գերծանրաբեռնվածությունից և լարվածությունից:
Փորձիր ինքդ վերլուծել և հասկանալ, թե ինչից հետո է առաջանում այդ զգացողությունը, արդյոք չունես ուղեկցող այլ գանգատներ: Գուցե ունե՞ս պրոբլեմներ ընտանիքում կամ աշխատանքի վայրում, խիստ մտահոգված ես, ունես ընկճվածության զգացում: Արդյո՞ք չունես առողջական խնդիրներ, հիվանդություններ, կամ պարզապես շոգ եղանակի պատճառով խիստ իջնում է արյան ճնշումը:
Եթե գանգատները կայուն են և անհանգստացնող, ճիշտ կլինի դիմել բժշկի և անցնելով պարզ հետազոտություններ, պարզել պատճառը: