Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Այսօր նկարչի միջազգային օրն է

Այլ նորություններ

Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Դեկտեմբերի 8-ը նկարչի միջազգային օրն է, որը 2007-ին հիմնադրել է «Աշխարհի ժողովուրդների արվեստ» միջազգային ասոցիացիան:

 

Արվեստը մարդու մեջ ուրախանալու և աշխարհը սիրելու ունակություն է ձևավորում և հնարավորություն է տալիս պահպանել գեղեցիկ և բարի զգացողությունները: 🙂

Գեղանկարչությունը մարդկային աշխատանքի զարգացած ձևերից մեկն է, առարկայական, գեղագիտական արժեքների ստեղծման ոլորտ։ Ինչպես և արվեստի մյուս տեսակները, գեղանկարչությունը ճանաչողական և գաղափարական խնդիրներ է իրագործում, ստեղծում մարդու, բնության, առարկաների, պատմական և հասարակական երևույթների գեղարվեստական պատկերներ։

Հետաքրքիր փաստ. մանկական նկարչությունը պատմում է երեխայի զարգացման ընթացքի, նրա հուզական, մտավոր, ֆիզիկական փորձառության մասին:

Այսօրվա տոնը նկարչի մասնագիտության հետ կապված միակ տոնական օրը չէ: Որոշ ստեղծագործական միավորումներ առաջարկում են տոնը նշել հոկտեմբերի 25-ին` հանրաճանաչ նկարիչ` Պաբլո Պիկասոյի ծննդյան օրը, որին համարում են 20-րդ դարի մեծագույն նկարիչը:

 

Նկարչի օրը տոն է ոչ միայն ստեղծագործողների և կերպարվեստի սիրահարների համար: Այդ օրը համարվում է նաև գեղեցիկը սիրող և գնահատող բոլոր մարդկանց տոն:

Ի դեպ, նկարչությունը և առհասարակ արվեստի որոշ տեսակներ բավականին օգտակար են դեպրեսիայի, տագնապայնության և հոգեկան այլ խանգարումների դեմ պայքարելու գործում: