Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Բոլորս` դեպի թանգարաններ

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

Այսօր` մայիսի 18-ին, աշխարհի տարբեր երկրներում նշվում է թանգարանների միջազգային օրը (International Museum Day):

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար:

Թանգարանների միջազգային օրվա շրջանակում իրականացվում է մի հետաքրքիր նախաձեռնություն` «Թանգարանների գիշեր», երբ տարբեր թանգարաններ իրենց դռներն են բացում այցելուների առջև և աշխատում են մինչև գիշերվա ուշ ժամը☺️ Այդ ակցիային միանում են հազարավոր թանգարաններ աշխարհի տարբեր երկրներում` հնարավորություն ընձեռելով մեկ անգամ ևս հետադարձ հայացք գցելու մարդկության հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:

«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից`  Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` Թանգարանների միջազգային խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:

 

Այսօր լավ առիթ է այցելելու մի նոր հետաքրքիր թանգարան, որտեղ նախկինում չես եղել և ստանալու օգտակար տեղեկատվություն և դրական հույզեր 🙂

Իսկ հետո անպայման կիսվիր քո վառ տպավորություններով մեր խմբում: