Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաճոյախոսության միջազգային օր

Այլ նորություններ

«Իմ առողջությունը, Իմ իրավունքը» թվային արվեստի գործերի մրցույթ
«Առողջության համաշխարհային օր 2024» արշավի շրջանակում ԱՀԿ Հայաստանը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ և ՅՈՒՆԵՍԿՕ ԿՏՏԻ TeensLIVE Հայաստան նախագծի հետ համագործակցությամբ հայտարարում է թվային արվեստի գործերի մրցույթ՝ «Իմ առողջությունը, Իմ իրավունքը» խորագրի ներքո։ Կընդունվեն 13-18 տարեկան դեռահասների այն ստեղծագործությունները, որոնք նվիրված են ստորև նշված թեմաներին․ Առողջ ապրելակերպ Հոգեկան առողջություն Առողջություն և շրջակա միջավայր Կընդունվեն հետևյալ տեսակների աշխատանքներ․ թվային նկար կոնցեպտուալ արվեստ ֆոտո-նկարչություն 2D/3D թվային նկար պիքսելային արվեստ/գրաֆիկա թվային կոլաժ Աշխատանքը ներկայացնելու պայմանները, ինչպես նաև այլ…
Տեղադրված է 29.04.2024 , 13:57…  ավելին →

Քչերը գիտեն, որ այսօր մի հետաքրքիր տոն է` «Հաճոյախոսության միջազգային օրը», որը նշվում է տարբեր երկրներում մարտի 1-ին (World Compliment Day):

Հայտնի չէ, որ ով է այդ նախաձեռնության հեղինակը, բայց հետաքրքիր է ինքը գաղափարը` մարդկանց ցանկությունը տարվա գոնե մեկ օրը դարձնել ավելի ջերմ, բարի և հիշվող:

Ինքն իրենով հաճոյախոսությունը հաճելի բան է: Բառը ֆրանսերեն ծագման է, բառացիորեն նշանակում է գովասանքի, հիացմունքի ձև:  Մարդիկ տարբեր կերպով են վերաբերվում հաճոյախոսությանը: Ոմանք պնդում են, որ այստեղ հաճախ բացակայում է անկեղծությունը և առկա է կեղծ մեծարումը, շողոքորթությունը: Իհարկե, դրանում կան ճշմարտության տարրեր, սակայն առօրյա հոգսերը և կյանքի արագ ռիթմը հաճախ մեզ ստիպում են մոռանալ մեր կողքին գտնվող մարդկանց ասել բարի և հաճելի խոսքեր, գնահատել և գովել նրանց լավ կողմերը:  Այդ տոնը ոչ մեկին չի ստիպում կեղծ հաճոյախոսություններ անել, առավել ևս` անտեղի մեծարել մարդուն և սուտ խոսել: Սակայն լավ կլինի հիշել բարի խոսքեր ասելու կարևորության մասին և գոնե մեկ օր լսել հաճելի և դրական բաներ, հատկապես երբ մարդը դրան արժանի է 🙂 :  Նամանավանդ, որ շատերը կարող են տարբերակել կեղծ մեծարումը անկեղծ հաճոյախոսությունից:

Բոլորովին պարտադիր չէ կազմակերպել տոնախմբություններ կամ հատուկ նվերներ պատրաստել: Ուղղակի այսօր ևս մեկ առիթ է հիշելու ի սրտե ասված խոսքերի հզոր ուժի և ներազդեցության մասին:  Չէ՞ որ խոսքի ուժը շատ մեծ է. «Խոսքով կարելի է և՛ սպանել, և՛ բուժել»:

Կարևոր է հիշել, որ  հաճոյախոսությունները պետք է անել և ընդունել ճիշտ ձևով: Եվ իհարկե, հաճոյախոսել անհրաժեշտ է միշտ, երբ զգում ես դրա կարիքը: Եվ թող դա լինի ոչ միայն մարտի 1-ին, այլ ավելի հաճախ:

 

Աղբյուր` http://www.calend.ru/holidays/0/0/3351/