Հավատարմություն
Հավատարմություն` լիակատար վստահություն: Սեռական և վերարտադրողական առողջության համատեքստում օգտագործվում է այնպիսի հարաբերություններ բնութագրելիս, երբ երկու հոգի իրենց սեռական կյանքում և հարաբերություններում հավատում և վստահում են միմյանց: Հարաբերություններում հավատարմությունը նշանակում է միասին լինելու և մի կյանքով ապրելու որոշում և պատրաստակամություն, անկախ հարաբերություններում առկա հնարավոր խանգարող հանգամանքներից: Հավատարիմ լինելը կարևոր է ինչպես ընկերական, այնպես էլ ընտանեկան հարաբերություններում: Զուգընկերների փոխադարձ հավատարմությունը (այսինքն ուրիշների հետ սեռական կապեր չունենալը) առողջ և տևական հարաբերությունների կարևոր նախապայմանն է, ինչպես նաև սեռավարակների և ՄԻԱՎ-ի կանխարգելման գրավական: