Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Բռնություն

Բռնությունը  ֆիզիկական ուժի կամ իշխանության դիտավորյալ կիրառումն է կամ կիրառման սպառնալը, որևէ անձի, անձանց խմբի կամ հանրության նկատմամբ, որը բերում է կամ մեծ հավանականությամբ կարող է բերել մարմնական վնասվածքների, մահվան, հոգեբանական վնասի, թերզարգացման կամ զրկման (ԱՀԿ, 2002):

Տարբերում են բռնության հետևյալ ձևերը` ֆիզիկական, սեռական, հոգեբանական, տնտեսական, ինչպես նաև անտեսում:

ՀՀ օրենքով սահմանված է բռնությունը ընտանիքում` որպես ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարք, ինչպես նաև անտեսում, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև: