Քո կամքին հակառակ
![](https://teenslive.am/wp-content/uploads/protiv-zhelaniya-930x615.jpg)
Իսկ հիմա արդեն ավելի լուրջ ու անկեղծ լինենք այն թեմայի շուրջ, որի մասին հավանաբար ամենաքիչն ես ուզում մտածել, քանի որ թվում է, թե այն արդիական չէ կամ շատ հազվադեպ է պատահում իրական կյանքում, և կարծես թե վերցված է ինչ-որ թրիլերի սյուժեից:
Ուրեմն խորը շունչ քաշիր և քաջություն ունեցիր կարդալ բռնության մասին:
Ի՞նչ գիտենք այդ մասին.
1. Բռնությունն անկասկած այն երևույթն է, որ տեղի է ունենում հակառակ մարդու կամքին ու ցանկությանը:
2. Դա իրոք տհաճ ու սարսափելի երևույթ է, որը պատճառում է ցավ, վիրավորանք, արժանապատվության ոտնահարում, նյութական կորուստներ, մի բան անելու պարտադրանք է և նույնիսկ՝ բամբասանքի առիթ:
Հավանաբար, «բռնություն» բառը ասոցացվում է մոլագարների սարսափազդու պատմությունների հետ, ովքեր հետևում են աղջիկներին մութ փողոցներում:
Իրոք, նման դեպքեր երբեմն պատահում են: Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ այս բառի նշանակությունը առավել լայն է:
Կամ նոր աշակերտի հասցեին մի խումբ երեխաներ նսեմացուցիչ մեկնաբանություններ են անում, դիմում են վիրավորական մականունով: Չնայած, որ վիրավորանքները ֆիզիկական վնաս չեն հասցնում, միևնույն է, դրանք հոգեկան ցավ են պատճառում: Դա նույնպես բռնություն է: Բռնության «հոգեբանական» տեսակը ոչ պակաս ծանր հետևանքներ է թողնում:
Որոշ օրինակներ ոմանց համար անվնաս կատակ կարող են թվալ, սակայն նրանք այն մարդիկ են, ովքեր արդարացնում են կամ հենց իրենք էլ դիմում են նման քայլերի: Բայց մի պահ պատկերացրու, թե քեզ են վիրավորում, նսեմացուցիչ հաղորդագրություններ ուղարկում: Հաճելի է, այնպես չէ՞: Դժվա′ր թե: Չէ՞, որ այս ամենը գրեթե չի տարբերվում բռնության ավելի կոպիտ դրսևորումներից՝ ծեծից, ծաղրանքից, սպառնալիքից:
Բռնության այլ տեսակների մասին կարդա «Ինձ հետապնդում են…» հոդվածում:
Ուզու՞մ ես իմանալ, թե ինչպես կանխել բռնությունը: Կարդա «Կանխելը հեշտ է» հոդվածը:
Նկարը հոդվածի համար գտել ենք այստեղ: