Հաղորդակցություն
Ինչպե՞ս պահպանել անձնական սահմանները և դրանք գծել առանց դիմացինի իրավունքները ոտնահարելու, ուղղակի նշելով, որ այն արտահայտությունը, հումորը կամ խոսքը, որը իրենք կիրառում են հաճելի չէ, չնայած վերջինիս սարկազմ/հումոր լինելուն։
Ողջույն, Մարիամ։ Շնորհակալություն, որ մեզ գրեցիր։
Անձնական սահմանները գծելու համար պետք է պարզ և հստակ ասել դիմացինին, որ իր խոսքերը (առավելևս՝ գործողությունները, օրինակ՝ հպումները) քեզ համար հաճելի չեն, նունիսկ՝ վիրավորական։ Սա ամենալավ միջոցը կլինի։ Շփվելիս հստակ պահպանելով որոշակի տարածություն, արդեն իսկ գծում ես քո անձնական սահամնները։ Անհրաժեշտության դեպքում պետք է արձագանքես մի քանի անգամ, մինչև "տեղ հասնի", քանի որ երբեմն մարդիկ չեն էլ պատկերացնում, թե ինչպես են անցնում սահմանները, նամանավանդ եթե նախկինում չեն մտածել այդ մասին, և նույնանման վարքագիծը սովորական մի բան է համարվում իրենց շրջապատում։ Ցավոք, մեր մշակույթում (ի տարբերություն որոշ արևմտյան երկրների կամ Ճապոնիայում) շատ ընդունված է ներխուժել բավական ինտիմ տարածություն, տալով անձնական բնույթի հարցեր կամ մեկնաբանություններ անելով։ Եվ այդ երևույթի դեմ պայքարելու համար հարկավոր է սովորեցնել շրջապատող մարդկանց և ակնհայտ ցույց տալ քո բացասական վերաբերմունքը։
Հաջողություն եմ մաղթում։