Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

anvstahutyun

Es inz shat anhetaqrqir mard em hamarum, shat anvstah em. Shrjapatum im het hamarya chen shpvum. Kartsum em mi qich ger em, da el npastuma, unem complexner, qashvum em xoselis, mtqers artahaytel.

Պատասխան

Ողջույն, Լուսի,

Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Շատ մարդիկ ունեն կոմպլեքսներ, և արտաքինը կապ չունի դրանց հետ: Փորձիր սիրել և հարգել ինքդ քեզ, քո մարմինը և ոչ թե քննադատել: Գտիր քո մեջ լավ հատկանիշներ և ցույց տուր քո լավ կողմերը։

Իհարկե պետք է հետևես քեզ, լինես կոկիկ, բայց արդյունավետ հաղորդակցման համար ավելի կարևոր է լինել բարեհամբույր և հաճելի զրուցակից:

Աշխատիր շատ շփվել տարբեր մարդկանց հետ, ուշադիր լսելով զրուցակիցներին և ժպտալով` ցուցադրիր էմպաթիա, հարգիր ուրիշի կարծիքը, եղիր քաղաքավարի, բայց փորձիր առանց քաշվելու արտահայտել քո սեփական կարծիքը: Կարող ես տանը մտերիմներիդ հետ մի քիչ վարժեցնել մարդկանց հետ խոսելու/շփվելու հմտությունը։

Կարծում եմ, քեզ կօգնեն մեր հոդվածները` “Ինչպես սովորել սիրել սեփական մարմինը”, “Ինչպես հաղթահարել անհամարձակությունը” և այլ հոդվածներ` “Հաղորդակցություն” բաժնում:

Չկա իդեալական մարդ, յուրաքանչյուրն էլ դժգոհ է սեփական մարմնի այս կամ այն մասից։ Կարևորը, որ դու քեզ սիրես, գնահատես, ավելի իքնավստահ զգաս և փորձես ազատվել ավելորդ կոմպլեքսներից։

Հաջողություն եմ ցանկանում: