Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հաղորդակցություն

Անձնային առանձնահատկությունների

Որո՞նք են նեղացկոտության պատճառները։Ինչպե՞ս ձերբազատվել դրանից և այնուամենայնիվ վիրավորված, չարժեվորված զգալու դեպքում ինչպե՞ս դեմքի արտահայտությունը թաքցնել։

Պատասխան

Ողջույն, Գայանե, Շնորհակալություն, որ գրեցիր։

Սովորաբար մենք նեղվում ենք ու նեղանում, երբ մեր սպասումները չեն արդարանում, և իրականությունը տարբերվում է մեր սպասվածից։ Նեղանալը բնորոշ է բոլոր մարդկանց, ուղղակի որոշ մարդիկ ավելի նեղացկոտ են, մյուսները՝ պակաս, իսկ ոմանք թաքցնում են, չեն ցույց տալիս իրենց ներքին ապրումները։ Իրականում պետք է սովորել ազատվել բացասական հույզերից՝ սեփական  զգացմունքներն արտահայտելով և դիմելով ակտիվ գործողությունների։ Դա կարևոր է լավ հոգեվիճակ ունենալու համար։ Մտածիր, ինչո՞վ կարող ես փոխարինել այդ զգացումը քո նպատակին հասնելու համար։

Շատ օգտակար կլինի սովորել "վարակվել" դրական հույզերով ուրիշներից, պարբերաբար ազատվել ներքին լարվածությունից, լիցքաթափվել տարբեր  եղանակներով՝ հոբբի, սպորտ, պար, ավելի շատ շփվել դրական, լավ տրամադրված մարդկանց հետ։

Առողջ եղիր։