Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջություն

Հոտառություն

Բարև Ձեզ։ Դեկտեմբերին վարակվել եմ covid19 ով, կորցրել եմ համի, հոտի զգացողությունը։ Համը կամաց֊կամաց վերականգնվեց, բայց հոտառությունս չի վերականգնվել մինչև հիմա։ Ավելին` արդեն 2շաբաթ կլինի, ինչ նույն հոտն եմ զգում ամեն ինչից։ Օծանելիքից, ճաշից, ծխից, հյութերից, բանջարեղենից նույն սուր ու տհաճ հոտն եմ առնում։ Ասում են` գուցե հոտառական նյարդերի հետ կապված խնդիր է։ Խնդրում եմ, ասեք` ու՞մ դիմեմ։ Անտանելի ա էս վիճակս։ 🥺🥺

Պատասխան

Ողջույն, Ինգա, Շնորհակալություն, որ կիսվեցիր:

Հոտառության կորուստը բավականին հաճախ հանդիպող գանգատ է կրած ՔՈՎԻԴ վարակից հետո:

Պետք է լցվել համբերությամբ, հոտառությունը աստիճանաբար կվերականգնվի:

Կարող ես փորձել ամեն օր լվանալ քթի խոռոչը ֆիզ.լուծույթով (կամ ինքնուրույն պատրաստիր 1% NaCl լուծույթ), դա թույլ կտա խոնավացնել, մաքրել և ավելի արագ վերականգնել լորձաթաղանթը:

Առողջ եղիր: