Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Բարի հորմոններ

«Հորմոններ», «հորմոնալ» բառերը երբեմն երիտասարդների երևակայության մեջ առաջացնում են «մորուքավոր» կանանց կամ բարձր ձայն ունեցող տղամարդկանց տարօրինակ կրկեսային կերպարներ: Որպեսզի «բեղմնականխման հորմոնալ մեթոդներ» բառերը չվախեցնեն քեզ, կարդա այս հոդվածը:

Մինչ օրս գոյություն ունի թյուր կարծիք, որ հորմոնային դեղահաբեր օգտագործելու արդյունքում աղջիկները քաշի ավելցուկ են ունենում, ինչն անցանկալի է: Սակայն հայտնի է, որ ժամանակակից հորմոնային հակաբեղմնավորիչները արդեն վաղուց չունեն նման կողմնակի ազդեցություններ: Ավելին, դրանք նույնիսկ կարող են նշանակվել բուժական կամ կոսմետիկ նպատակներով:

Ուրեմն, խոսենք այս ամենի մասին ըստ հերթականության: Հորմոնային հակաբեղմնավորման տարածված միջոցներից են.

  • օրալ (բերանացի ընդունման) հակաբեղմնավորիչներ (կամ դեղահաբեր),
  • հորմոնալ սպեղանի,
  • հորմոնալ (հեշտոցային) օղակներ,
  • ներարկվող հակաբեղմնավորիչներ,
  • իմպլանտներ:

Ինչպե՞ս են աշխատում հորմոնային հակաբեղմնավորիչները:

Դրանց ազդեցությունն ուղղված է ձվազատման կանխմանը: Այսինքն՝ հորմոնալ հակաբեղմնավորիչների կիրառման պարագայում ձվազատում տեղի չի ունենում (ձվազատման մասին ավելի մանրամասն ընթերցեք «Հետևողական հայացք մարմնին (աղջիկների համար)»: Բացի այդ, արգանդի վզիկի լորձը դառնում է մածուցիկ, ինչը խոչընդոտում է սպերմատոզոիդների տեղաշարժը և կանխում է ձվաբջջի բեղմնավորումը:

Ինչպես և բեղմնականխման այլ միջոցները, հորմոնալ մեթոդներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները:

Օրինակ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ հորմոնալ դեղահաբերը… +
Հարկ է հիշել, որ հորմոնալ միջոցները սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից չեն պաշտպանում:

Հետաքրքիր է, որ երբեմն, եթե աղջկա մոտ երկար ժամանակ չի հաստատվում կանոնավոր դաշտանային ցիկլ, կամ դիտվում են ցիկլի հետ կապված այլ խնդիրներ (ցավ, առատ արյունահոսություն), ապա բժիշկը կարող է նշանակել հատուկ հորմոնալ հաբեր վերը նշված խնդիրները կարգավորելու նպատակով:

Հաբերի նման ձվազատման վրա ազդում են նաև հորմոնալ սպեղանիները, հեշտոցային օղակները, իմպլանտները և ներարկվող հակաբեղմնավորիչները: Տարբերությունը միայն դրանց օգտագործման ձևի և տևողության մեջ է: Օրինակ՝ սպեղանիները ամրացվում են ուսին, թիակին, փորի կամ հետույքի ստորին մասին, իսկ հեշտոցային օղակները տեղադրվում են հեշտոցում: Իսկ որոշ հակաբեղմնավորիչներ տեղադրվում են միայն բժշկի կողմից:

268

 Այսպիսի տեսք ունի հորմոնալ սպեղանին…

 

011812_1117_111191032

…իսկ այսպիսի` հեշտոցային օղակը

Ամեն դեպքում, եթե աղջիկը որոշում է օգտագործել հորմոնալ հակաբեղմնավորիչներ, չափազանց կարևոր է խորհրդակցել բժշկի հետ: Մասնագետն ըստ աղջկա օրգանիզմի առանձնահատկությունների հաշվի կառնի բոլոր հնարավոր ցուցումներն ու հակացուցումները այս կամ այն հաբերի նկատմամբ և կօգնի ընտրել առավել նպատակահարմար բեղմնականխիչ միջոց:

Եվ ամենակարևորը: Ցավոք սրտի, դեռ լիարժեք ուսումնասիրված չէ հորմոնալ հակաբեղմնավորիչների ազդեցությունը դեռահաս աղջկա օրգանիզմի վրա: Այնպես որ, անցանկալի է դրանց կիրառումը մինչև 16 տարեկան:

Բեղմնականխման այլ միջոցների մասին կարդացեք «Հուսալիորեն պաշտպանված», «Օգնության է գալիս քիմիան» և այլ հոդվածներ «Ես և դու» բաժնում: