Այլ նորություններ
Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…
ավելին →
Սնկի սիրահարները քաջատեղյակ են, որ սունկը սպիտակուցի լավ աղբյուր է և քիչ կալորիականություն ունեցող մթերք: Այնուամենայնիվ, այն բավականին դժվարամարս է և արգելված է փոքր երեխաներին և ստամոքսաղիքային հիվանդություններ ունեցող մարդկանց:
Հայտնի է, որ ուտելու նպատակով անտառներում սունկ հավաքելը միայն շատ փորձառու մարդկանց գործ է 🙂 Հաճախ ուտելի և թունավոր սունկը տարբերակելը բավականին խրթին է, քանի որ թունավոր սունկը արտաքին տեսքով նման է ուտելի սնկին:
Սնկի թունավորումներից և հետագա ծանր բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է.
- սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
- չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, քանի որ սունկն ունի թունավոր նյութեր կուտակելու հատկություն,
- սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները և ժողովրդական միջոցները. դրանք հաճախ խաբուսիկ են և ոչ ճիշտ,
- փոքր երեխաներին չկերակրել սնկով,
- չուտել հում սունկ,
- սնկի հետ չօգտագործել ալկոհոլ,
- խորհուրդ չի տրվում օգտագործել սունկ աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց,
- թարմ սունկը 1-2 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում,
- չկա որևէ մշակման միջոց, որը կչեզոքացնի սնկի թույնը,
- թունավորման առաջին իսկ նշանների հայտնվելուց հետո (ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն) անմիջապես դիմել բուժօգնության և չզբաղվել ինքնաբուժմամբ։
Իսկ ապահովության համար պետք է օգտագործել միմիայն ստուգված սունկ, որն ունի գործարանային փաթեթավորում և պիտակներ:
Աղբյուր` www.moh.am