Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Երիտասարդների միջազգային օր. ինչպես այն անցկացվեց

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Օգոստոսի 12-ին ամբողջ աշխարհում նշվել էր Երիտասարդների օրը: Աշխարհի տարբեր մասերում անցկացվել էին միջոցառումներ, ուղղված ժամանակակից երիտասարդության արդիական խնդիրների նկատմամբ ուշադրության բարձրացմանը:

Երիտասարդները ջանքեր չխնայեցին վառ, ակտիվ և աշխույժ ձևով իրենց մասին խոսելու` լսված լինելու նպատակով, որպեսզի օգնեն լուծել իրենց համար բավականին կարևոր խնդիրները` անաշխատունակություն, բնակարանային խնդիրներ, բարյացակամ կենտրոնների և ծառայությունների (օրինակ` առողջապահական) անհասանելիություն, ինքնահաստատվելու հնարավորությունների պակաս, «լուրջ» ընդունվելու և այլ խնդիրներ… Հենց այդ մասին օգոստոսի 12-ին խոսում էին երիտասարդները, պատմում և կիսվում կարծիքներով:

Ահա մի քանի պատմություններ աշխարհի տարբեր ծայրերից, թե ինչպես է դա տեղի ունեցել.

Զիմբաբվեում երիտասարդները բացել են երիտասարդական ստեղծագործությունների ցուցահանդես և «կոմպոզիտորական լաբորատորիա», որտեղ բոլոր մասնակիցները կարող էին մասնակցել երիտասարդների խնդիրների հաղթահարման մասին երգերի ստեղծման գործընթացին:

13219883453_b1f3871d0c_o

Պակիստանցի օրիորդները և երիտասարդները կազմակերպեցին կոնֆերանս «Երիտասարդական գագաթնաժողով հանուն խաղաղության», որին մասնակցեցին ավելի քան 500 հոգի: Չէ՞ որ ամբողջ աշխարհում երիտասարդները ցանկանում են ապրել առանց պատերազմների: Եվ պատրաստակամ են, պատրաստ են իրենց բոլոր ուժերով մասնակցել առանց պատերազմների և կոնֆլիկտների աշխարհի կառուցմանը:

7257518408_7317a773ef_o

Իսկ Կանադայում երիտասարդները որոշեցին պարզապես մի լավ զվարճանալ: Երիտասարդության միջազգային օրն այնտեղ անցավ բիթբոքսի հնչյունների ներքո և ուղեկցվեց բրեյք-դանսի և էքստրեմալ սպորտաձևերի մրցումներով:

3943685897_6215f3514d_o

Մեր աշխարհամասի որոշ երկրներում Երիտասարդության միջազգային օրն անցավ «Մենք հանուն առողջ ապրելակերպի» (ինչպես և մենք! :-)): Տոնին ընդառաջ Մոլդովայի երիտասարդներն ակտիվ խոսում էին այն մասին, որ նրանց հարկավոր է որակյալ բժշկություն: Եվ ինչպե՞ս էր դա տեղի ունենում: Օրինակ, Y-Peer երիտասարդական կազմակերպությունը բացել էր տեղեկատու հարթակներ, անցկացրել է ֆլեշ-մոբեր և հետաքրքիր բանավեճեր առողջ ապրելակերպի թեմաներով: Նրանք զրուցում էին դեռահասների և մեծահասակների հետ այն մասին, թե ինչքան կարևոր է պահպանել սեփական առողջությունը և ունենալ հնարավորություն ստանալու բարյացակամ (առանց ավելորդ խրատների) բժշկական օգնություն: Ի պատասխան այդ նախաձեռնության, Մոլդովայի հանրապետության առողջապահության նախարարությունը օգոստոսի 12-ին կազմակերպել էր բաց դռների օր Երիտասարդներին բարյացակամ կենտրոններում, որի շրջանակներում երիտասարդներին, տղաներին և աղջիկներին պատմել են դեռահասներին բարյացակամ առողջապահական կենտրոնների (ԴԲԱԿ) գործունեության մասին: Սա հիանալի հնարավորություն էր երիտասարդների համար տեղեկանալու այդ կենտրոնների մասին:

Նաև շատ ողջունելի էր, որ Մոլդովայի երիտասարդները միացան #healthyselfie գլոբալ նախաձեռնությանը: Մի՞թե դու ոչինչ չես լսել դրա մասին: Սա համաշխարհային նախաձեռնություն է, որը տարածվել է սոցիալական ցանցերում, որպեսզի օգտագործելով ուժը և համակրելիությունը – selfie (:-))` մոտիվացնել ավելի շատ մարդկանց ապրել առողջ կենսակերպով: Ամբողջ աշխարհում հարյուրավոր մարդիկ միացել են այդ նախագծին, միացի՛ր և դու:

Մենք շատ ուրախ ենք, որ Մոլդովայում ապրում են այդպիսի ակտիվ տղաներ և աղջիկներ և որ նրանց ակտիվ կյանքի դիրքորոշումը բերում է իսկապես դրական և լավ փոփոխությունների:

Իսկ ինչպե՞ս անցկացվեց Երիտասարդության միջազգային օրը քո քաղաքում և քո երկրում: Պատմի՛ր մեզ այդ մասին և մենք սիրով կկիսվենք քո պատմվածքով:

Ֆոտոները վերցված են այս հեղինակներից (Antoine Walter, Michael Coghlan, Heather Buckley) և UNiTE. ֆորումի էջից: