Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Teenslive թիմը համալրվել է նոր կամավորներով

Այլ նորություններ

Տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Եվ այսպես, մենք հրաժեշտ տվեցինք Teenslive Armenia թիմի կամավոր անդամներին 🙁 Այս ամիսների ընթացքում նրանք կիսվել են իրենց հետաքրքիր պատմություններով, սեփական նախաձեռնություններով, նորություններով, ոգեշնչել են իրենց ընկերներին և մյուսներին մեր ֆեյսբուքյան խմբում:

Շնորհակալ ենք մեր ակտիվ կամավորներին շատ հետաքրքիր և կարևոր խնդիրների բարձրաձայնման և առողջ ապրելակերպի հարցերում մյուսներին մոտիվացնելու համար:

Հայտնելով շնորհակալություն իրենց նվիրվածության համար` մաղթում ենք կանաչ ճանապարհ և նորանոր հաջողություններ ապագայում: Իսկ Teenslive-ում ստացած փորձը նրանց կյանքում հաստատ ավելորդ չի լինի 😊

Այս պահին մենք ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Teenslive կամավորների նոր թիմը համալրված է 🙂

Մենք սիրով դիմավորում ենք նոր կամավորներին, ում հետ արդեն առիթ ունեցաք ծանոթանալու մեր սոց. խմբում` դիտելով նրանց իսկ պատրաստած ուրախ տեսահոլովակները:

Այսպիսով, ողջունում ենք մեր կամավորական թիմի 3-րդ սերնդի  անդամներին` Ինեսային, Սերգեյին, Իրինային, Թագուհուն, Լիային, Սոնային, Լորետային, Մոնիկային, Վահեին, Իզաբելլային, Էլենին, 2 Միլենաներին,Կարինեին, Էդիտային, Կարենին:  🙂

Բարի՛  երթ: