Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հայ գիտնականը դարձել է Նոբելյան մրցանակակիր

Այլ նորություններ

Տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Առաջին անգամ հայ գիտնականը արժանացել է Նոբելյան մրցանակի: Այս տարի Ֆիզիոլոգիայի և բժշկության գծով Նոբելյան մրցանակը շնորհվել է Դևիդ Ջուլիուսին և Արտեմ Պատապուտյանին (Ardem Patapoutian):

Այս հեղինակավոր մրցանակը շնորհվել է շոշափական և ջերմազգաց ընկալիչների ուսումնասիրման և կատարված բացահայտումների համար:

Արտեմ Պատապուտյանը մոլեկուլային կենսաբանության և նյարդաբանության բնագավառների գիտնական է, ներկայումս աշխատում է  Կալիֆորնիայի «Scripps Research» հետազոտական ինստիտուտում (Սան Դիեգո, ԱՄՆ):

2020 թվականին Պատապուտյանը դարձյալ Դևիդ Ջուլիուսի հետ կիսել էր հեղինակավոր Կավլիի մրցանակը նյարդավիրաբուժության ոլորտում:

 

Ի դեպ, 2016 թ. մայիսին Արտեմ Պատապուտյանը Երևանում հանդես է եկել դասախոսություններով ԵՊԲՀ-ում և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում: Այցը կազմակերպվել էր Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի նախաձեռնած՝ արտասահմանում աշխատող հայ մեծանուն գիտնականների դասախոսությունների շարքի շրջանակներում:

 

Նյութի աղբյուր` http://scs.am/ 

Նկարի աղբյուր` https://www.scripps.edu/